РБК Life-ը առանձնացրել է Եղիսաբեթ 2-րդի մասին պատմող 5 սերալ և ֆիլմ, որոնք նկարահանվել են տարբեր ժամանակներում:
«Թագուհի» (2005 թվական)
Եղիսաբեթ II-ի մասին ամենահայտնի ֆիլմն է, որի Սցենարը գրել է Փիթեր Մորգանը, ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը: Այն պատմում է թագավորական ընտանիքի ճգնաժամի պատմությունը, որն սկսվել է արքայադուստր Դիանայի մահից հետո: Եղիսաբեթ II-ը պետք է լուծի հուղարկավորությունների կազմակերպմանն առնչվող մի քանի գործնական հարցեր, բայց դրանց հետեւում ավելի զգալի խնդիրներ կան. ինչպե՞ս դրսևորել ինքդ քեզ, եթե անձնական ողբերգությունը դառնում է ազգի ողբերգությունը:
«Փլեյհաուս» (սերիալ, 2012-2014)
Այս դրաման նկարահանել է դրամատուրգ 7 սցենարիստ Ջերեմի Բրոքը: Սերալի անվան ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, ըստ որի՝ իրավախախտը կարողացել է ներթափանցել թագուհու ննջասենյակ:
«Լոնդոնյան արձակուրդներ» (2014 թվական)
Հայրենիքի ճակատագիրն անբաժան է միապետի ճակատագրից։ «Լոնդոնյան արձակուրդներ»-ը, սակայն, բացառություն է այս առումով: Ջուլիան Ջարոլդը Եղիսաբեթ 2-րդի մասին ռոմանտիկ կատակերգություն է նկարահանել: Բնօրինակը ֆիլմը կոչվում է A Royal Night Out: Բայց սա սցենարիստի երևակայության արդյունքը չէ: Ֆիլմը հիմնված է թագավորական կենսագրության մեջ առկա իրական պատմության հիման վրա: Պատմում է այն մասին, թե ինչպես են արքայադուստրերը մայիսի 9-ի գիշերը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը զբոսնել Լոնդոնում՝ մեծ թիկնազորի հսկողության ներքո:
«Սպենսեր» (2021) պատմում է Դիանայի համար ճգնաժամային ժամանակի մասին: Ajn նկարահանվել է ռեժիսոր Պաբլո Լառաինի կողմից, իսկ սցենարը գրել է Սթիվեն Նայթը: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Քրիստեն Ստյուարտը՝ խաղալով Դիանայի՝ Ուելսի արքայադստեր դերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցած մրցույթի շրջանակներում։ Այն նախատեսվում է թողարկել Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում 2021 թվականի նոյեմբերի 5-ին։
«Թագ» (սերիալ, 2016-ից մինչ օրս)
Պիտեր Մորգանի «Թագ»-ը ֆիլմում թագուհուն մարմնավորել են երեք դերասանուհիներ: Առաջին երկու սեզոններում Եղիսաբեթ թագուհու ամուսնությանը նախորդած ժամանակահատվածն է ներկայացվում: Երրորդ եւ չորրորդ սեզոններում պատմում են վարչապետի պաշտոնում Մարգարետ Թետչերի ժամկետների ու արքայազն Չարլզի և Լեդի Դիանայի հարաբերությունների մեկնարկի մասին: Հինգերորդ և վեցերորդ սեզոնների ժամանակ պատմվելու են իրադարձություններ, որոնք կատարվել են նաև մեր օրերում: Հինգերորդ սեզոնի պրեմիերան նախատեսված է այս նոյեմբերին: