Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է տարածաշրջանում սադրանքների հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան վերջին երկու ամսում ամեն ինչ անում է Էգեյան ծովում բարիդրացիության մթնոլորտը պահպանելու համար, մինչդեռ հույները շարունակում են «սրել իրավիճակը»։
Գործակալությունը հայտնում է, որ անցած շաբաթվա վերջին Էգեյան ծովի ջրերում Հունաստանի առափնյա պահպանության նավակները «գնդակոծել են քաղաքացիական նավը»։