Իրանի կողմից ստեղծված Arash 2 անօդաչու սարքը հատուկ նախատեսված է Իսրայելում այնպիսի թիրախների դեմ գործողությունների համար, ինչպիսիք են Թել Ավիվն ու Հայֆան, INTERFAX.RU-ի հաղորդմամբ, հայտարարել է իրանական ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիյումարս Հեյդարին:
«Գեներալը նշել է, որ Arash 2-ը հատուկ նախագծել են Հայֆայի և Թել Ավիվի վրա հարձակումներ իրականացնելու համար», – գրում են իրանական լրատվամիջոցները:
Հեյդարին հայտնել է, որ այդ անօդաչու սարքն արդեն մտել է Իրանի ցամաքային ուժերի սպառազինություն և կմասնակցի ապագա զորավարժություններին:
Ընդ որում, խոսելով իրանական ռազմական անօդաչուների օգտագործման մասին, գեներալը հիշատակել է անցյալ շաբաթ հաջողությամբ անցկացված Eqtedar երկօրյա զորավարժությունների մասին: Հեյդարին հավելել է, որ Իրանը, մասնավորապես, ունի մինչև 2 հազար կմ հեռահարությամբ անօդաչու սարք: