Ալլա Պուգաչովան առաջին անգամ հրապարակավ պաշտպանել է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի դիրքորոշումը, որը հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ և խոստովանել, որ Ռուսաստանը վտարանդի է դառնում:
Վերոնշյալ դիրքորոշման համար Մաքսիմ Գալկինին Ռուսաստանում արտասահմանյան գործակալ են ճանաչել: Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում հայտարարություն է արել։
Նա խնդրել է ամուսնուց հետո իրեն ևս «օտարազգի գործակալների» շարքում դասել: Պուգաչովան Գալկինին անվանել է ազնիվ, պարկեշտ և իսկական հայրենասեր և նշել, որ ՌԴ-ն վտարանդի է դառնում գործող իշխանության «պատրանքային նպատակների» պատճառով:
«Խնդրում եմ ինձ անդամագրել իմ սիրելի երկրի այլազգի գործակալների շարքերում, քանի որ ես համամիտ եմ իմ ամուսնու հետ, որը ցանկանում է, որ հայրենիքը բարգավաճի, խաղաղ կյանք ունենա, ինչպես նաև խոսքի ազատություն, իսկ պատրանքային նպատակների համար մեր տղաների դադարեն զոհվել»,-գրել է Պուգաչովան:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: