Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ Սենատում հակված են հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքին։ Այս մասին նա լրագրողներին ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում, փոխանցում է ТАСС-ը։
Նա սենատորների հետ իր հանդիպումները և F-16-ի վերաբերյալ նրանց դիրքորոշումը բնութագրել է որպես «դրական»: «Այդպես են ասում», – ասել է Էրդողանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ Կոնգրեսի սենատորները հավանություն կտան գործարքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դեմ է հանդես եկել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ձգձգմանը և Պենտագոնից պահանջում է հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին: Անկարան մտադիր է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: