ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին, որը գլխավորում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունը, հայտնել է Սպիտակ տունը:
«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ծառայության համար հաջորդ անձանց նշանակել որպես իր վարչակազմի առանցքային առաջնորդներ։ … Լին Մ. Թրեյսին Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի թեկնածու է», – ասված է մամուլի տեղեկագրում:
Նախագահի առաջարկած դեսպանների թեկնածությունները Սենատում հաստատվում են հանրային լսումներով և պետք է համաձայնեցվեն ընդունող կողմի հետ։
Թրեյսին կդառնա այս պաշտոնում պատմության մեջ առաջին կինը։Նա տիրապետում է ռուսերենին և աշխատել է Մոսկվայում՝ 2014-2017 թվականներին զբաղեցնելով դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
2012-2014 թվականներին Թրեյսին եղել է պետքարտուղարի օգնականի տեղակալ Կենտրոնական Ասիայի գծով, իսկ 2010-2011 թվականներին ծառայել է Թուրքմենստանում՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։