Զորակոչի ենթակա են շարքային, սերժանտական կազմի՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50, ավագ սպաներ՝ մինչև 55, չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպական – զորահավաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին՝ խոսելով Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի մասին:
«Ռուսական օրենսդրության համաձայն՝ զորահավաքի զինվորական ծառայության են ենթակա այն քաղաքացիները, որոնք ունեն շարքային և սերժանտական կազմի զինվորական կոչումներ՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50 տարեկան, ավագ սպաներ՝ մինչև 55 տարեկան», – ասել է նա:
Քրդական դաշինքը հայտնել է Սիրիայի հյուսիսի վրա հարձակվելու Թուրքիայի մտադրության մասին
Թուրքիան և նրա սիրիական խմբավորումները պատրաստվում են հարձակվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի վրա, որը վերահսկվում է քրդական «Սիրիայի դեմոկրատական...