Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 2-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Գործակալությունը պարզաբանել է, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններով։
«Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։ Ռուսաստանի Դաշնության մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին: