Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Milli Gazete թերթին։
Թերթի տվյալներով ՝ ՆԳ նախարարը հայտնել է զբաղեցրած պաշտոնը լքելու ցանկության մասին նախարարների կաբինետի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Այս պահին հայտնի չէ, թե ինչպես է Էրդողանն արձագանքել նրա որոշմանը։
Սոյլուն հրաժարականի մասին հայտնել էր դեռ 2020 թվականի ապրիլին՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում երկրում 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո։ 50-ամյա Սոյլուն Թուրքիայի ՆԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականի օգոստոսից։