Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել է Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի հայտարարության պատճառով, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «կոյուղու փոքրիկ առնետ», հաղորդում է Reuters-ը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ստորին Սաքսոնիայի ընտրարշավի ժամանակ մեր նախագահի մասին Գերմանիայի Դաշնային խորհրդարանի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիի արած վիրավորական հայտարարությունները»,-մեջբերում է գործակալությունը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիչի հայտարարությունը: Նրա խոսքով՝ Կուբիցկին «ամբողջովին զրկված է քաղաքական բարոյականությունից և պատասխանատվությունից»:
Գործակալությունը գրում է, որ կապ է հաստատել Կուբիցկիի հետ, որը հաստատել է, որ այդ հայտարարությունն արել է նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ փորձելով ուշադրություն հրավիրել Թուրքիայից Գերմանիա ուղևորվող անօրինական միգրանտների թվի աճի վրա: