ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ սահմանել միջնորդների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զենք ու տեխնոլոգիաներ գնել հատուկ գործողության ընթացքում դրանք օգտագործելու նպատակով: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և հետևի արտահանման վերահսկողությանը։
Ռոզենբերգը նշել է, որ պատժամիջոցների առումով Վաշինգտոնի հետագա առաջնահերթությունները ներառում են «միջնորդների ավելի լայն ցանցերի հետապնդումը, որոնք օգնում են Ռուսաստանին սպառազինությունների և տեխնոլոգիաների գնումներով՝ առաջնագծում օգտագործվող մարտական տեխնիկայի ստեղծման և մատակարարման համար»:
Ավելի վաղ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ ‘ Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգթոնի պատժամիջոցային ճնշումը կկենտրոնանա ՌԴ տնտեսության և մատակարարման ռազմական շղթաների առանցքային «խոցելի կետերի» վրա: