«Իեն» փոթորիկը հասել է ամերիկյան Ֆլորիդա նահանգ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Ֆլորիդա նահանգի Կեյո Կոստա կղզուց ոչ հեռու մոլեգնում է «Իեն» ծայրահեղ վտանգավոր փոթորիկը»,- ասել են տեղի իշխանությունները։
Ըստ Fox News-ի, Ֆլորիդայի աավելի քան 1 միլիոն բնակչություն առանց էլեկտրաէներգիայի է մնացել։
Հեռուստաալիքը նշում է, որ «Իեն» փոթորիկն ամենավտանգավորն է, որը երբևէ եղել է Ֆլորիդայի արևմտյան հատվածում։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին, որ այն կարող է մեծ խնդիրներ առաջացնել նահանգում։ Ֆլորիդայում ավելի քան 2,5 մլն մարդ պարտադիր տարհանման է ենթարկվել։