ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կմասնակցի Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա Կրեմլում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արարողությունը տեղի կունենա Կրեմլի Գեորգիևյան դահլիճում, ժամը 15:00-ին։ Միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթը կունենա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում սեպտեմբերի 23-27-ին տեղի են ունեցել հանրաքվեներ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է արտահայտվել քվեարկածների 99,23, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում կողմ է քվեարկել 87,05, Զապորոժիեում՝ 93,11 տոկոսը: