Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին աջակցել է իրանցի կանանց, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Այս մաիսն հայտնում է Lenta.ru-ն։
«Հարգանքս Իրանի համարձակ, անվախ կանանց։ Բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ գոյատևել և դիմադրություն են ցույց տվել, այսօր դուրս են գալիս փողոց։ Պետք չէ կանանց վերադաստիարակել, նրանց բարոյական սկզբունքներն ու մարմինը վերահսկել։ Նրանց պետք է Ազատություն, նրանք պետք է շնչեն առանց բռնության ու սպառնալիքների»,-գրել է Ջոլին։
Սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը ժամանել էր Թեհրան՝ հարազատներին այցելելու համար։ Քաղաքում նրան ձերբակալել է ոստիկանների հատուկ ջոկատը, որը հետևում է շարիաթական նորմերի պահպանմանը։ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նրան բռնության են ենթարկել։