Ռուսաստանը ճանաչեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք սեպտեմբերի 30-ին հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ճանաչել Զապորոժիեի շրջանի պետական ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասվում է հրամանագրերից մեկում։ Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Պուտինը որոշել է ճանաչել Խերսոնի շրջանի պետական ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից։
Նշվում է, որ այդ որոշումներն ընդունվել են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ «ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով երկրի բնակիչների կամքը»։
Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչել է այս տարվա փետրվարին։
Սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ են անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկածների 99,23 տոկոսը, Լուգանսկում՝ 98,42 տոկոսը, Խերսոնում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեում՝ 93,11 տոկոսը։