ՀՀ-ում տեղակայված որոշ ընկերություններ հայտնվել են ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթում։ Այս մասին հայտնում է РИА Новости – ն։
Նշվում է պատժամիջոցներ են սահմանվել Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ խոսքը ՀՀ-ում գտնվող էլեկտրոնիկայի արտադրող «ՏԱԿՈ ՍՊԸ» ընկերության մասին է։
ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Դաշնային Խորհրդի անդամները և ռուս պաշտոնյաների հարազատները: