ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարելություն է տարածել ԵԱՀԿ լեհական առաքելությունը։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ։
Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու պոտենցիալ հնարավորությունը», – նշված է Լեհաստանի ԱԳՆ-ի Twitter-յան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: