Ինդոնեզիայի «Մալագա» մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 127 մարդ Է զոհվել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտնել է Elshinta ռադիոկայանը: Նշվում է, որ զոհվածների թվում երկու ոստիկան կա։
CNN Indonesia-ի փոխանցմամբ՝ անկարգությունները սկսվել են «Արեմա» և «Պերսեբայա» խաղից հետո: Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, ինչի հետևանքով խուճապ եւ հրմշտոց է սկսվել: 180 մարդ վիրավորվել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիայի (PSSI) ղեկավարը ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ և հայտարարել, որ ասոցիացիան տեղի ունեցածի հետաքննության համար խումբ է ձևավորել: