Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը հոկտեմբերի 1-ի երեկոյան կրկին գնդակոծել են Իրաքյան Քուրդիստանը: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Tasnim-ին:
Հարվածները հասցվել են հրետանու և հրթիռների օգնությամբ։ Նշվում է, որ ԻՀՊԿ-ն նմանատիպ հարվածներ է հասցրել սեպտեմբերի 24-ին, 26-ին և 28-ին:
Ավելի վաղ ԻՀՊԿ բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն Իրաքյան Քուրդիստանում հակառակորդի դիրքերի դեմ կիրառել է 73 բալիստիկ հրթիռ և պայթուցիկով լի տասնյակ անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք, որ Իրանում սեպտեմբերի 17-ից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մախսա Ամինիի մահվանից հետո:
Սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը ժամանել էր Թեհրան՝ հարազատներին այցելելու համար։ Քաղաքում նրան ձերբակալել է ոստիկանների հատուկ ջոկատը, որը հետևում է շարիաթական նորմերի պահպանմանը։ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նրան բռնության են ենթարկել։