Թուրքիայում առևանգել են ադրբեջանցի պատգամավորի որդուն՝ Ազեր Ամիրասլանովին, որն առողջապահության կոմիտեի նախագահ Ախլիման Ամիրասլանովի որդին է։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Ազեր Ամիրասլանով Թուրքիայում բիզնեսներ ունի՝ մի քանի բժշկական կլինիկա և բիզնես կենտրոններ։
Առևանգողները 10 մլն դոլար փրկագին են պահանջել, սակայն հետո համաձայնել են տղային ազատ արձակել 5 մլն դոլարի դիմաց: Աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավորի որդուն առևանգել են հենց խոշոր չափի փրկագին ստանալու նպատակով։