Ուելսի 40-ամյա արքայազնն ու արքայադուստրը հոգ են տանում, որ իրենց երեխաները չտարբերվեն իրենց հասակակիցներից: Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամն օգտագործում են դաստիարակության մեթոդներ, որոնք կիրառվում են սովորական ընտանիքներում:
Ինչպես հայտնում է The voice-ը, զույգը երեք երեխա է մեծացնում՝ 9-ամյա արքայազն Ջորջին, 7-ամյա արքայադուստր Շառլոտային և 4-ամյա արքայազն Լուիին։ Թագավորական փորձագետի խոսքով՝ նրանք Ջորջին, Շառլոտային և Լուիին խնդրում են աշխատանք կատարել՝ վարձատրության դիմաց, որպեսզի երեխաները չտարբերվեն իրենց հասակակիցներից և մեծանան նորմալ միջավայրում։
«Նրանց երեխաները, ինչպես սովորական ընտանիքներում, տնային գործերով են զբաղվում, օրինակ՝ օգնում են ընթրիքի սեղանը գցել։ Բացի այդ, նրանք ստանում են հեռուստացույցի առջև անցկացնելու ժամանակ՝ որպես մրցանակ»,- ասում է Քեթի Նիքոլը:
Ուելսի արքայազնն ու արքայադուստրն այս տարի կտրուկ փոխել են իրենց կյանքը։ Ընտանիքը Լոնդոնի Քենսինգթոն պալատից տեղափոխվել է Ադելաիդա Քոթեջ՝ Վինձոր ամրոցի տարածքում։ Զույգը կարծում է, որ արվարձաններում կյանքը ավելի լավ է իրենց երեխաների համար, քան աղմկոտ մայրաքաղաքում։