ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել:
«Ուզում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաճելի նորությամբ։ Ռուսաստանի նախագահն ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Վլադիմիր Վլադիմիրովիչը անձամբ է ինձ հայտնել այդ մասին և շնորհավորել է ինձ», – գրել է նա Telegram-ում։
Կադիրովը խոստացել է արդարացնել պետության ղեկավարի վստահությունն իրեն։
Ապրիլին հայտնի էր դարձել, որ Ռամզան Կադիրովին հանձնել են գեներալ-լեյտենանտի ուսադիրները։