Առնվազն 15 մարդ է զոհվել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի վթարի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությանը։
Նշվում է, որ նավում եղել է աֆրիկյան ծագումով մոտ 40 մարդ։ Բացի 15 զոհվածներից, ևս մի քանի մարդ անհետ կորած է համարվում։
Ինչպես հայտնում են տեղի ոստիկանները, նավի խորտակման պատճառ է հանդիսացել ուժեղ քամին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։