Թայլանդում՝ Նոնգբուալամֆու նահանգում, հրաձգության հետևանքով մանկապարտեզում զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ 22 երեխա, հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Պարզվել է, որ հարձակվողը վերջերս աշխատանքից ազատված ոստիկան է։ Նա զինված է եղել հրազենով և դանակներով։ Հարձակումը տեղի է ունեցել հանգստի ժամին, երբ երեխաները քնած են եղել։
Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Որոշ ժամանակ անց նրան մահացած են գտել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանցագործն ինքնասպան է եղել։