Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ գերատեսչությունը չի նշել զորավարժությունների չեղարկման պատճառները։
Զորավարժությունները պետք է անցկացվեին Բալքչի քաղաքում (Ղրղզստանի Իսիկ-Կուլի շրջան) հոկտեմբերի 10-14-ը։ Նախատեսվում էր դիտորդներ հրավիրել Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից։