Կիևում օդային տագնապի ազդանշանից հետո մի քանի պայթյուն է հնչել, հայտնում է УНИАН-ը։
Ավելի ուշ հարձակման մասին տեղեկությունը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Պայթյուններ են գրանցվել Շևչենկոյի շրջանում։ «Փրկարար ծառայությունները ճանապարհին են։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Կիևի քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին, հրթիռն ընկել է Վոլոդիմիրսկա փողոցում գտնվող Հրուշևսկու հուշարձանի տարածքում։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Սվետլանա Վոդոլագան հայտնել է, որ Կիևում տարբեր վայրերում մի քանի հարվածների հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Նա ընդգծել է, որ տեղեկությունը ճշտվում է։