Ռուս տղամարդիկ, ովքեր մասնակի զորահավաք հայտարարելուց հետո մեկնել են արտասահման, ակտիվորեն գրանցվում են և բնակության նոր վայրերում ծանոթությունների ծառայություններում ակտիվացնում վճարովի ծառայություններ: Այս մասին հայտնում է Pravilamag լրատվականը:
Լրատվականը հայտնում է, որ առավել հստակ աճ է նկատվում Հայաստանում։ Ընկերության տվյալներով ՝ Հայաստանում գրանցումների թիվն աճել է 135 տոկոսով, Վրաստանում ՝ 120 տոկոսով, իսկ Թուրքիայում՝ 110 տոկոսով, Ղազախստանը ցույց է տալիս 32 տոկոս աճ, իսկ Բելառուսը՝ 19 տոկոս։
«Աճը կապում ենք դժվար ժամանակներում զույգ գտնելու սուր ցանկության հետ։ Անկայուն պահերին մարդիկ զգում են մենակություն, և տագնապն ավելի սուր է ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն այսօրվան. համաճարակի ժամանակ էլ նույն պատկերն էր նկատվում: Հատկանշական է, որ տեղափոխվելով այլ երկիր՝ մարդիկ իրենց հետ տեղափոխում են նաեւ իրենց սովորությունները, այդ թվում ՝ ծանոթանալու եղանակը»,- ՌԲԿ-ին պատմել է «Մամբա»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Վեուտովը։
LovePlanet ծառայությունում էլ այլ երկրներում տղամարդկանց գրանցումների թվի աճը սեպտեմբերի 21-ից հետո կազմել է 6 տոկոս: Ընդ որում, լսարանը Ռուսաստանում նվազել է 5% – ով։