Վաշինգտոնում հոկտեմբերի 11-ի գիշերը գնդակոծել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Նշվում է, որ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին՝ ներկայացնելով տեսախցիկների նկարներ։
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
ԱԳՆ-ն ամերիկացի դիվանագետին լուրջ մտահոգություն և դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես նաև «մյուս կողմի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի դիվանագիտական առաքելության անվտանգությունն ապահովելու պահանջը»։