Բեռնատարը, որը պայթել է Ղրիմի կամրջի վրա, չի հատել վրացական մաքսային սահմանը։ Այս մասին ТАСС -ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է Հանրապետության ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն:
«Ո՛չ բեռնատարը, ո՛չ էլ տրոտիլով կամ այլ պայթուցիկ նյութերով լցված որևէ վագոն չի հատել Վրաստանի մաքսային սահմանը», – ասել է Կակաուրիձեն՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները հետաքննություն կսկսեն և «կհայտնաբերեն պատասխանատուներին», եթե «ինչ-որ մեկը կարողանա պատճառաբանված հիմնավորել, որ բեռնատարը հատել է Վրաստանի սահմանը»:
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել էր, որ բեռնատարի երթևեկության երթուղին, վեր է հանվել։ Բեռնատարը Բուլղարիայից մեկնել է Վրաստան, այնուհետև՝ Հայաստան, Հյուսիսային Օսիա և Կրասնոդարի երկրամաս։