Կրասնոդարում ռուսական Սու-34 ռմբակոծիչ է ընկել բնակելի շենքի վրա։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ մի քանի վայրկայնում հրդեհը է բռնկվել է շենքում։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել բարձրություն հավաքելու ժամանակ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Ինքնաթիռի կործանման պատճառը թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումն է եղել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին ։
Նախնական տվյալներով՝ վնասվել է 17 բնակարան։ Բնակիչներին ուղարկել են ժամանակավոր կացարաններ։