Ջորջ Ֆլոյդի ընտանիքը դատի կտա ռեփեր Քանյե Ուեսթին՝ Ֆլոյդի մահվան մասին նրա մեկնաբանությունների պատճառով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ուեսթը հայտարարել է, որ նա մահացել է թմրանյութերի գերդոզավորման պատճառով։ Ավելի վաղ ռեփերը հայտարարել էր, որ Ֆլոյդը զոհվել է ոչ թե ոստիկանի դաժանության պատճառով, որը, ինչպես նշվել է պաշտոնապես, գերազանցել է լիազորությունները, այլ արգելված թմրանյութերի չարաշահման հետևանքով:
Ջորջ Ֆլոյդը մահացել է 2020 թվականի մայիսին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց հետո: Քննիչները պնդում են, որ ոստիկաններից մեկը ոտքը պահել է նրա կոկորդի վրա 9 րոպեից ավելի: Թթվածնի պակասը հանգեցրել է գլխուղեղի ախտահարման և տղամարդու մահվան։ Ոստիկանին դատապարտել են 21 տարվա ազատազրկման, իսկ միջադեպը զանգվածային անկարգություններ է հրահրել: