Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կմեկնի թագավորական ընտանիքի պատմության մեջ աշխարհի ամենաերկար շրջագայությունը, որը կտևի մոտ երկու տարի։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ճանապարհորդության համար հատկացված երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի թագավորը կնոջ հետ պատրաստվում է այցելել Ավստրալիա, Նոր Զելանդիա և Բրիտանական Համագործակցության այլ երկրներ, այդ թվում՝ Կարիբյան ավազան։
Նշվում է, որ Չարլզ III-ը պատրաստվում է մի քանի ուղեւորություն կատարել արտասահման՝ նաև առանց Կամիլայի։
«Թագավորը ցանկանում է գործի անցնել իր կառավարման այս վճռորոշ առաջին մի քանի ամիսներին և տարիներին: Իհարկե, նա ցանկանում է շարունակել իր հանգուցյալ մոր սկսած ավանդույթը, հանդիպել որքան հնարավոր է շատ մարդկանց, որպեսզի նրանք վստահեն իրեն»,- ասել է աղբյուրը։