Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Press-TV հեռուստաալիքը։
Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ երեք զինված անձինք կրակ են բացել Շահ Չերախ դամբարանում։
Իրավապահներին հաջողվել է ձերբակալել երկու ահաբեկիչների։