Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան նրանց, ովքեր հարձակում են կազմակերպել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերախ դամբարանի վրա:
«Դա հաստատ անպատասխան չի մնա, անվտանգության ուժերն ու իրավապահ մարմինները, բացահայտելով հանցագործության հակառակ կողմը, ջախջախիչ պատասխան կտան դրա կազմակերպիչներին ու կատարողներին», – ТАСС-ի փոխանցմամբ՝ մեջբերвում է Ռաիսիի ուղերձը:
Գործակալությունը նշում է, որ Իրանի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդիի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել: