50 մարդու մոտ սրտի կանգ է տեղի ունեցել Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի նեղ փողոցով հրմշտոցի հետևանքով, բժիշկները փորձում են վերակենդանացնել տուժածներին։ Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press գործակալությունը:
Զոհերի թվի մասին տվյալներ դեռ չկան։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 400 փրկարար: Որոշ տուժածներ տեղում իրականացնում են սիրտ-թոքային վերակենդանացում, մի մասը ուղարկել են հիվանդանոցներ։
Գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ ամբոխը շարժվել է բարերից մեկի ուղղությամբ՝ հայտնվող տեղեկությունների պատճառով, որ այնտեղ է գնացել անանուն աղբյուրից:
Ինչպես հաղորդում է Yonhap գործակալությունը, Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սոկ Էլը տեղի ունեցածի կապակցությամբ արտահերթ նիստ կանցկացնի: