Սեուլում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 151-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Նշվում է, որ ականատեսները ոստիկաններին և փրկարարներին օգնել են դուրս հանել տուժածներին: Մարդիկ տուժածներին գրկել են ու հենց ճանապարհին նրանց սրտի արհեստական մերսում են արել:
Ria.ru-ն հայտնում է, որ Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհված ՌԴ քաղաքացիների թիվը հասել Է երեքի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով 50 մարդու մոտ սրտի կանգ էր տեղի ունեցել, բժիշկները փորձում էին վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 400 փրկարար: