Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հոկտեմբերի 31-ի առավոտյան ասել է, որ Կիևը մասամբ հոսանքազրկվել է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով և Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարումը դադարեցվել է։ Այս մասին Կլիչկոն գրել է իր Telegram ալիքում։
«Կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով մայրաքաղաքի մի մասը հոսանքազրկվել է, որոշ հատվածներում ջրամատակարարում չկա»,- գրել է նա։
Այսօր ավելի վաղ օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, պայթյուններ են գրանցվել մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում։