Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 156-ի, տուժածներինը՝ 151-ի: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարությունը:
Նշվում է, որ զոհերի թվում 101 կին կա, 55-ը տղամարդ են։ Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում 26 օտարերկրացիներ են, այդ թվում՝ չորս ռուս կանայք։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը նոյեմբերի 5-ը սգի օր է հայտարարել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով 50 մարդու մոտ սրտի կանգ էր տեղի ունեցել, բժիշկները փորձում էին վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի վայր էր մեկնել ավելի քան 400 փրկարար: