Կիևում ԱՄՆ ռազմական կցորդության աշխատակիցները կմասնակցեն Ուկրաինայի տարածքում ամերիկյան սպառազինության մատակարարումներին վերաբերող տեսչություններին, սակայն նրանք չեն գտնվի ռազմաճակատի գծում և որևէ մասնակցություն չեն ունենա ռազմական գործողություններին, նրանց ներկայությունը չպետք է գնահատվի որպես ուկրաինական տարածքում ԱՄՆ զորքերի առկայություն: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ Պատրիկ Ռայդերը։
Նրան խնդրել են մեկնաբանել ամերիկացի զինվորականների մասնակցությամբ ստուգումների վերսկսման մասին ավելի վաղ հայտնված հաղորդագրությունները: Մասնավորապես, նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք կարելի է ուկրաինական տարածքով նրանց ուղևորությունները ընկալել որպես այն, որ ԱՄՆ զինվորականները կրկին գտնվում են Ուկրաինայում։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ Ուկրաինայում զինված ստորաբաժանումներ չունենք։ ԱՄՆ – ի ոչ մի զինվոր մարտական գործողություններ չի իրականացնում Ուկրաինայում», – պատասխանել է Ռայդերը։ «Սրանք աշխատակիցներ են, որոնց խնդիրն է անվտանգության ոլորտում համագործակցություն իրականացնել և ռազմական կցորդի կազմում օգնություն տրամադրել», – պարզաբանել է նա: «Նրանք շատ հեռու կլինեն ռազմաճակատի ցանկացած ռազմական գործողություններից»,-հավելել է նա: