Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա Թեհրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրերը, հաղորդում է ТАСС-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որդեգրել է բարիդրացիական քաղաքականություն, գործում է փոխադարձ հարգանքի հիման վրա և միջազգային իրավունքի շրջանակներում, ձգտում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը և կշարունակի կառուցողական փոխգործակցությունը հարևան երկրների հետ», – գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությունը:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կիսվել է հետախուզական տվյալներով՝ Թագավորությունում թիրախների վրա հարձակվելու Իրանի պլանների մասին: