Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու սարքեր է փոխանցել Ուկրաինայում հակամարտության սկսվելուց մի քանի ամիս առաջ:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են այն բանի վրա, որ մենք հարևաններ ենք, մենք ընդհանուր շահեր ունենք։ Կցանկանայի քննարկել այն աղմուկը, որը բարձրացրել են արևմտյան երկրները, որոնք պնդում են, որ Իրանը Ռուսաստանին հրթիռներ և դրոններ է մատակարարել։ .. Հրթիռների մասին պնդումները լիովին սխալ են։ Այն մասը, որը վերաբերում է դրոններին, ճիշտ է. մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու սարքեր ենք փոխանցել Ուկրաինայում հակամարտության մեկնարկից մի քանի ամիս առաջ», – նախարարի խոսքը մեջբերում է Интерфакс-ը։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պայմանավորվածություն ունի Կիևի հետ, որ եթե նա ունենա փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ իրանական անօդաչու սարքերը կիրառել են Ուկրաինայում, ապա այդ ապացույցները կփոխանցվեն Իրանին:
Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերից հայտարարում են ռուսական կողմի կողմից իրանական արտադրության անօդաչու սարքերի կիրառման մասին։ Ռուսաստանը պաշտոնապես հերքում է այդ հաղորդագրությունները։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակի մատակարարում: