Միլիարդատեր Իլոն Մասկը բացատրել է Twitter-ի աշխատակիցների զանգվածային հեռացումը: Ինչպես հայտնում է Spletnik.ru-ն՝ այդ մասին նա գրել է Twitter-ում:
«Twitter-ը, ցավոք, օրական կորցնում է ավելի քան 4 մլն դոլար և աշխատակիցների կրճատմանն այլընտրանք չկա»-գրել է նա:
Reuters-ը հայտնել էր, որ այն բանից հետո, երբ գործարարը ձեռք է բերել Twitter-ը, ընկերությունից հեռացվել է աշխատակիցների մոտ 50 տոկոսը: Առաջինը հարվածի տակ են հայտնվել ղեկավարության որոշ անդամներ, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը և տեղակալ Նեդ Սիգալը։
Ամենաքիչը տուժել են ապատեղեկատվության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, որոնք զանգվածային ազատման չեն ենթարկվել: Reuters-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են բազմաթիվ աշխատակիցներ, որոնք պատասխանատու են հաղորդակցության, բովանդակության համադրման, մենեջմենթի համար: