Տանզանիայում Precision Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երեք մարդ Է զոհվել: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է տեղական Citizen թերթը:
Երեք անձի մահվան լուրը թերթի հետ զրույցում հաստատել է Կագերի մարզի գլխավոր բժիշկ Իսեզանդ Կանիկին:
Նշվում է, որ զոհվել են երկու տղամարդ և մեկ կին։ Ինքնաթիռում եղել է 43 մարդ, 17 մարդու որոնումները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տանզանիայի հյուսիսում ուղևորատար ինքնաթիռը Բուկոբայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկել է Վիկտորիա լիճը: Վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները։ 26 մարդու հաջողվել է փրկել: