«Futuro Vegetal» կազմակերպության երկու էկոակտիվիստներն իրենց սոսնձել են իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարների շրջանակներին: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ դեպքը տեղի է ունեցել Մադրիդի Պրադոյի ազգային թանգարանում, որտեղ և ներկայացված են նկարչի գործերը:
Այս մասին շարժումը հայտարարել է սոցցանցերի իր էջերում:
Նրանք հայտարարել են, որ այդպես փորձել են ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության վերաբերյալ առկա խնդիրներին, ՄԱԿ որոշումներին: Վերջին շրջանում էկոակտիվիստները մշտապես ակցիաներ են կազմակերպում եվրոպական թանգարաններում՝ կլիմայի փոփոխության խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով։ Հոկտեմբերի 14-ին Բրիտանական «Just Stop Oil» էկոլոգիական շարժման երկու ներկայցուցիչ լոլիկի ապուր էին լցրել Վան ԳոգիԱրևածաղիկներ» կտավի վրա: