Կիևի իշխանությունները էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում ծրագրում են տարհանել քաղաքի մնացած 3 մլն բնակիչներին, էներգետիկ ենթակառուցվածքին հետագա վնասը սպառնում է հիմնական ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ գրում է The New York Times-ը։
Ուկրաինայի մայրաքաղաքում պաշտոնյաներին հայտնել են, որ իրենց, ամենայն հավանականությամբ, 12 ժամվա ընթացքում կտեղեկացնեն կրիտիկական վիճակի մասին: Եթե գործը հասնի դրան, «մենք կսկսենք տեղեկացնել մարդկանց և խնդրել նրանց հեռանալ», – պարբերականին ասել է քաղաքային անվտանգության դեպարտամենտի տնօրեն Ռոման Տկաչուկը:
«Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էլեկտրամատակարարման համակարգը», — ասել է նա՝ պարզաբանելով, որ դա նշանակում է ջրամատակարարման և կոյուղու կորուստը, Կիևի իշխանություններն ամեն ինչ անում են էներգահամակարգը պաշտպանելու համար: