Դուբայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Արաբական աշխարհում անշարժ գույքի խոշորագույն կառուցապատող Emaar-ի գրեթե ողջ երկնաքերը կրակի մեջ է: Այս մասին հայտնում է Abc news-ը։
35 հարկանի շենքը գտնվում է Բուրջ Խալիֆա երկնաքերին շատ մոտ։ Նշվում է, որ ներսում հրդեհային ազդանշանը չի աշխատում։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։
Տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Աղբյուրը հայտնում է, որ վերջին տարիներին Դուբայում բարձրահարկ շենքերի հրդեհների շարքն անվտանգության տեսանկյունից անհանգստություն է առաջացրել։