Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մուսկը քննարկել է իրեն պատկանող Twitter սոցիալական ցանցը վճարովի դարձնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Platformer ինտերնետ պորտալին:
«Մասկը քննարկել է ամբողջ կայքը վճարովի դարձնելու հնարավորության մասին,-ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:
Platformer-ի տվյալներով՝ Մասկը և նրա խորհրդական Դևիդ Սաքսը քննարկել են սոցցանցը վճարովի դարձնելու գաղափարը: Քննարկվում է օգտատերերի մեծամասնության կամ բոլոր օգտատերերի համար վճարովի դարձնելու տարբերակը: Օրինակ, սոցիալական ցանցը կարող է սահմանափակ ժամանակով հասանելի լինել օգտագործողի համար, որից հետո էջը բեռնելու համար նրան անհրաժեշտ կլինի բաժանորդագրություն:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ գործարարը ձեռք է բերել Twitter-ը, ընկերությունից հեռացվել է աշխատակիցների մոտ 50 տոկոսը: Առաջինը հարվածի տակ են հայտնվել ղեկավարության որոշ անդամներ, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը և տեղակալ Նեդ Սիգալը: