Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Vogue-ի դեկտեմբերյան շապիկի համար։ Դերասանուհին Էննի Լեյբովիցի ոսպնյակում է հայտնվել Valentino կարմիր կուտյուրային զգեստով։ Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է նոր կարգավիճակի մասին (վերջերս նա դարձել է Բեն Աֆլեքի կինը), թե ինչու է որոշել վերցնել իր սիրելիի ազգանունը և խոսել մայրության և երաժշտության հանդեպ իր վերաբերմունքի մասին, գրում է Peopletalk-ը։
«Մարդիկ դեռ ինձ կանվանեն Ջենիֆեր Լոպես։ Բայց իմ պաշտոնական ազգանունը տիկին Աֆլեք է, քանի որ մենք այժմ մի ամբողջություն ենք: Մենք ամուսին և կին ենք: Ես հպարտ եմ դրանով: Չեմ կարծում, որ դա խնդիր է: Դա ռոմանտիկ է: Դա դեռ իր մեջ կրում է ավանդույթներ և սիրավեպ, և միգուցե ես հենց այն կինն եմ, ով սիրում է դա», — ասել է դերասանուհին հարցազրույցում։
Ջեյ Լոն ընթերցողների հետ կիսվել է մայրության մասին մտքերով։ Հիշեցնենք, որ Լոպեսը երկու երեխա է մեծացնում՝ երկվորյակներ Էմմային և Մաքսին։ «Ծնող լինելու գեղեցկությունն այն է, որ դուք կարող եք ձեր երեխաներին սովորեցնել գեղեցիկ բաներ»: Դուք նրանց փոխանցում եք ձեր գիտելիքներն ու փորձը, այնուամենայնիվ, նրանք նույնպես ձեզ շատ բան են սովորեցնում և հիշեցնում են այն կարևոր բաները, որոնք հաճախ մոռացվում են մեծահասակների կյանքում: Ես ուզում եմ, որ իմ երեխաները կարողանան տեր կանգնել իրենց: Եվ ես ուզում եմ, որ այս աշխարհի բոլոր փոքրիկ աղջիկները բարձրաձայնոն իրենց խնդիրները և չվախենան իրենց դրսևորելուց», – խոստովանում է աստղը։
«Ես այդ տանջված արտիստներից չեմ։ Այո, ես ապրում էի հսկայական տխրությամբ, ինչպես ցանկացած այլ մարդ: Իմ կյանքում շատ ցավ է եղել, բայց ես չեմ ուզում դա ի ցույց դնել: Ես ուզում եմ երաժշտություն ստեղծել, երբ շատ սեր ու լիություն եմ զգում», – խոստովանել է երգչուհին։ Դատելով այն փաստից, որ այժմ Ջեյ Լոն իսկապես առանձնահատուկ ժամանակաշրջան է ապրում, հուսով ենք, որ մոտ ապագայում երգչուհին կուրախացնի մեզ նոր ալբոմով։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի միջև կրկին զգացմունքներ են բռնկվել բաժանումից գրեթե 20 տարի անց: Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերություններն այն չեն, ինչ եղել են նախկինում։ «Դա ամենևին էլ այն չէ, ինչ եղել է տարիներ առաջ։ Մենք ավելի շատ գնահատում ենք միմյանց: Քո սիրելիի կողքին լինելու երկրորդ հնարավորություն ունենալը հազվագյուտ հնարավորություն է», – ավելացրել է նա: