ԱՄՆ-ում «արգանդի գող» մականունով Թեյլոր Փարքերը մահապատժի է դատապարտվել երեխայի գողանալու և որպես իր սեփականը մեծացնելու համար։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Կինը որոշել է կեղծել սեփական հղիությունը, որպեսզի ամուսինն իրեն չլքի։ Ինքը՝ Փարքերը, չի կարողացել երեխա ունենալ արգանդի հեռացման վիրահատությունից հետո։ Ամիսներ շարունակ նա քայլել է կեղծ փորով, սոցիալական ցանցերում կիսվել «ուրախալի» իրադարձությունով և կեղծել ուլտրաձայնային հետազոտության նկարները։
Իսկ երբ եկել է իբրև ծննդաբերության ժամանակը, նա մուրճով հարվածել է զոհի՝ 21-ամյա Ռեյգան Միշել Սիմոնս-Հենքոքի գլխին և 100-ից ավելի դանակի հարվածներ հասցրել նրան։ Դրանից հետո նա գողացել է չծնված երեխային՝ կտրելով նրան մոր արգանդից։ Ռեյգանը և նրա երեխան մահացել են։
Միչիգանի դատավորներից մի քանի ժամ է պահանջվել՝ Փարքերի համար մահվան դատավճիռ կայացնելու համար: