Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու ինքնաթիռներ բախվել են օդում և ընկել շաբաթ օրը Դալլասում կայացած ավիաշոուի ժամանակ: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը:
Դաշնային ավիացիոն վարչության հայտարարության մեջ ասվում է, որ Boeing B-17 Flying Fortress-ը և Bell P-63 Kingcobra-ն բախվել և վթարի են ենթարկվել ԱՄՆ-ի ժամանակով ժամը 13:20-ի սահմաններում:
Associated Press-ը նշում է, որ օդանավերի անկման վայրում խոշոր հրդեհ է բռնկվել և շատ ծուխ է առաջացել:
Դեռևս հստակ տեղեկատվություն չկա վթարի ժամանակ օդանավում գտնվող մարդկանց թվի, ինչպես նաև նրանց ճակատագրի մասին։ Միևնույն ժամանակ, շոուի կազմակերպիչների ներկայացուցիչ Լիա Բլոկը ABC հեռուստաալիքին հայտնել է, որ, իր տվյալներով, խոսքը անձնակազմի հինգ անդամի մասին է, իսկ կործանիչը ղեկավարել է մեկ օդաչու: